Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

Վայոց ձորի արջերն այս անգամ վնաս են հասցրել Ռինդ համայնքին

Վայոց ձորի արջերն այս անգամ վնաս են հասցրել Ռինդ համայնքին
26.07.2012 | 13:33

Վայոց ձորի մարզում արձանագրվել է արջերի հարձակման երկրորդ դեպքը: Այս անգամ «Մոմիկսար» կոչվող հանդամասում ծուռթաթ գիշատիչները հոշոտել են Ռինդ գյուղի բնակիչներ Գ. Սաֆարյանին, Ա. Կյուրեղյանին և Կ. Խաչատրյանին պատկանող խոշոր եղջերավոր երեք գլուխ անասունները:

Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի մասին գյուղապետարանը տեղեկացրել է մարզպետարանին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ